Պայթյունից տուժածների թիվը աճում է

ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Ձերժինսկ քաղաքում «Կրիստալ» գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժել է 82 մարդ, նրանցից 15-ը հոսպիտալացվել է, հաղորդում է News.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել է 79 տուժածի մասին:

Նշվում է, որ տուժածներից 14-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Տուժածների թվում երեխաներ չկան:

Քաղաքապետ Իվան Նոսկովի խոսքով՝ «Կրիստալ» գործարանի 15 աշխատակիցներ տուժածների թվում են:

Основная тема:
Теги: