Շարմազանովը արտաքին քաղաքականության մասին

Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի:

Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:

Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը, բայց քննադատելիս էլ մոռանում է, որ թե՛ ՀՀ անդամությունը ԵՏՄ-ին, թե՛ իսկանդերները և թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախ և առաջ հանրապետական իշխանության օրոք է եղել, տեղեկացնում է NEWS.am-ը:

Основная тема:
Теги: