Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոր հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է aysor.am։

Դրա համաձայն՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2017 թվականի հոկտեմբերի 13-ին էր նշանակվել Բակո Սահակյանի խորհրդական։

Основная тема:
Теги: