Թորոսյան․ Շտապօգնության աշխատողների աշխատավարձը կբարձրանա

Հայաստանում «Շտապօգնության» ծառայության բյուջեն մյուս տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով, ինչը կբերի աշխատավարձերի բարձրացման ու աշխատակիցների թվի ավելացման: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել ենք «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ: Դա նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել»,-ասաց նախարարը:

Նա չասաց` կոնկրետ որքան կբարձրանան աշխատավարձերը, որովհետև տարբեր տեղեր կարող է բարձրացումը տարբեր չափով լինել: Այդուհանդերձ, Թորոսյանը հավաստիացրեց, որ բարձրացումը շոշափելի կլինի, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: