Արցախում սկսվել են լայնածավալ զորավարժություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 17-ին Արցախի ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Միջոցառմանը ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ: Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ, հայտնում են NEWS.am-ին Արցախի ՊԲ մամլո ծառայությունից։

Теги: