Հանդիպել են «Տաշիրի» նորաբաց այգում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և գործարար, «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանն այսօր՝ հունիսի 19-ին, հանդիպել են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նախագահն օրվա ընթացքում բազում հանդիպումներ է ունենում ինչպես ՀՀԿ գրասենյակում, այնպես էլ գրասենյակից դուրս։ Սերժ Սարգսյանի մասնավոր հանդիպումների հետ կապված տեղեկություն տրամադրելու լիազորություն չունեմ, բայց, իհարկե, հանդիպման փաստը չեմ հերքում»,–ասաց նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են «Տաշիրի» նորաբաց այգում։