190 խախտում, ավելի քան 2000 կրակոց

Հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Panarmenia,net: