Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածությամբ

Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածությամբ, ինչը կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա:

Այս մասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը՝ հավելելով, որ գործակալությունը կգործի մատակարարումների հետ կապված ֆիզիկական ընդհատումների դեպքում:

Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել է Օմանի ծոցում նավթային 2 լցանավերի վրա հարձակումից հետո, որում ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան մեղադրում են Իրանին, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: