Ստեփան Դանիելյան. Ռուբեն Ռուբինյանն իր սխալի համար պետք է վճարի

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ով դեմ էր քվեարկել Վեհաժողովում Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ բանաձևին, հայտարարել է, որ քվեարկության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական պատգամավորը՝ Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել քվեարկությանը։ Բանաձևին կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ռուբինյանի դեմ քվեարկությանն արագ արձագանքեցին Հայաստանում։ Սա խաթարում է հայ-ռուսական հարաբերությունները։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, եթե նույնսիկ Ռուբեն Ռուբինյանը սխալվել է, ապա դրա հետևանքով Հայաստանը հնարավոր է գին է վճարելու։

«Սխալվելու հավաստիացումներն ինձ համոզիչ չեն թվում, առավել ևս եթե հաշվի առնենք, այդ պատգամավորի նախկին հայտարարությունները, դիրքորոշումները։ Համենայն դեպքս նման սխալներն ուղղելու ձև ունեն, այդ պատգամավորը պետք է հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաև հեռացվի հայաստանյան պատվիրակությունից»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը նախկինում ԱԳ փոխնախարարն էր, այժմ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

«Համենայն դեպս, սխալների համար ընդհանրապես գին են վճարում»,-հիշեցրեց քաղաքագետը։

Основная тема:
Теги: