2019 թվականի մայիսի 18-ի առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ հայտարարվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել։ Այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը։


«Դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,–ասաց նա։

Դատավորը հայտնեց նաև, որ Արցախի ներկա և նախկին նախագահների` որպես երաշխավորում վճարած գումարները կվերադարձվեն։

Քոչարյանի պաշտպանները դատարանի որոշումը կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարան` որոշումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում։ Ի դեպ, դատական նիստին ներկա չէր ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Փաստաբանական թիմն այսօր հայտարարել էր, որ ի նշան բողոքի` չեն մասնակցելու դատարանի որոշման հրապարակմանը, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: