Ռուսաստանում մեկնարկել է «Բանակ-2019» ֆորումը

Հինգերորդ ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովը իր աշխատանքներն է սկսել հունիսի 25-ին մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում:

Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներառում է 170 միջոցառում, որոնք առնչվում են պետությունների անվտանգության ապահովմանը, ռազմատեխնիկական առաջընթացին և տնտեսական համագործակցությանը:

Հայաստանից համաժողովին մասնակցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: