Շնորհավորանքներ Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Основная тема: