Մանե Թանդիլյանն առաջարկում է հանել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով առկա սահմանափակումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օրինագիծ է առաջարկել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով սահմանափակումները հանելու վերաբերյալ։

Հայաստանում ներկայում գործում է հիփոթեքային վարկերի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին։ Միաժամանակ գործում է բնակարանի արժեքի` 55 մլն դրամի սահմանափակում և ոչ ավելի, քան 1.5 մլն դրամի չափով ԱԱՀ եռամսյակային վերադարձի սահմանափակում։

Նա նշում է, որ սահմանափակումները կատարվել են` ելնելով «սոցիալական» հիմնավորումից, ինչն անհնար է դարձրել ավելի թանկ բնակարանների ձեռքբերման նախագիծը շահառուների համար։
«Սահմանափակումները որևէ բացատրություն չունեն, քանի որ թանկ բնակարանները նույնպես ապրուստի խնդիրներ են լուծում։ Այդպիսի բնակարանների արտոնյալ ձեռքբերման հնարավորությունների սահմանափակումը լուրջ խնդիրներ է ստեղծում շինարարական հատվածում, քանի որ բացառվում է մեծ բնակարանների կառուցումը, ինչը հաճախ անհնար է ճարտարապետական տեսանկյունից»,– գրել է Թանդիլյանն իր Facebook–ում։

Բացի այդ, Թանդիլյանի խոսքով, բարձր աշխատավարձեր ստացողների կողմից մեծ բնակարաններ ձեռք բերելու անհնարինությունը խնդիրներ է ստեղծում բազմազավակ ընտանիքների համար, իսկ սահմանափակումների բացակայությունը չի կարող հանգեցնել որևէ չարաշահման, տեղեկացնում է newsarmenia.am։

Основная тема:
Теги: