ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։ Հռչակագիրը հրապարակվել է կազմակերպության կայքում։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին եզրափակիչ հռչակագիր է ընդունել։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերի համատեքստում։ Նաև առաջարկվում է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար, տեղեկացնում է newsarmenia.am։

Основная тема:
Теги: