Քաղաքացիներն արգելում են փորձագետների ու քննիչի մուտքը

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպանական ակտիվիստ Շահանե Խաչատրյանը Faqcebook-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է. ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

Основная тема:
Теги: