ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետևոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո

Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետևո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:

«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների և պատճառների պարզմանը»,- ասել Է Մարկովսկայան:

Իր ստուգումն Է անցկացնում նաև Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, «Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է Շերեմետևո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաև այդ ավիացիոն իրադարձությանը»,- հավելել Է նա: Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետևո օդանավակայանից կատարում Էր Մոսկվա - Երևան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջևի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման և տարահանման որոշում Է ընդունել: