Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ. «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍԸ»

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան: Տոնական միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը:

Նախագահը շնորհավորեց կոլեկտիվին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Հարգելի՛ գործընկերներ,

շնորհավորում եմ Ձեզ՝ հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ։

Այս տոնը միշտ եղել և մնում է հպարտանալու առիթ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են այս դժվար ինևխիզախ մասնագիտության մեջ։ Սա համարձակ և վճռական մարդկանց տոնն է, ովքեր նվիրված են իրենց գործին: Մենք, Ձեզ հետ միասին անցել ենք դժվար ուղի և դիմակայել բոլոր ճգնաժամային մարտահրավերներին։ Մենք հպարտանալու իրավունք ունե՛նք:

Մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը՝ ժամանակակից աշխարհում: Հենց մարդկային գործոնն է հաղթանակ բերում 21-րդ դարի մրցակցային պայքարում: Այսօր լեռնահանքային արդյունաբերությունը շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բյուջեի համալրման  կարևոր բնագավառներից մեկն է՝ հանդիսանալով երկրի տնտեսության հիմքը: Բնագավառը աշխատանքով ապահովում է հազարավոր մարդկանց և հանդիսանում է պետական բյուջե հարկերի մուտքի հիմնական աղբյուրներից մեկը։

Այսօր լեռնահանքային արդյունաբերության բնագավառը արձագանքում է աշխարհի զարգացման դինամիկային և հարմարվում ժամանակի պահանջներին։

Մեզ հարկավոր է աշխատել ավելի արդյունավետ, ավելի բարձր արտադրողականությամբ։ Միայն կոլեկտիվի համախմբումը հնարավորություն կտա մեր ձեռնարկություններին շարունակել մնալ մրցունակ, պահպանել առաջատար դիրքերը, ապահովել բարձր և կայուն աշխատավարձեր և ավանդական սոցիալական պատասխանատվություն կրել հասարակության առջև։

Արդեն երկրորդ մասնագիտական տոնն է, որ ես տոնում եմ Ձեզ հետ միասին:  Ինձ համար մեծ պատիվ է լինել մասնագետների մեծ կոլեկտիվի մի մասնիկը, ովքեր լավ գիտեն իրենց գործը և հավատարիմ են ընտրած մասնագիտությանը։

Ձեր ամենօրյա դժվարին գործի համար, դիմելով Ձեզ շնորհակալության խոսքով, ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր նոր օր լի լինի հաղթանակներով և ձեռքբերումներով, որոնցով էլ հյուսվում են հաջողությունը և վստահությունը՝ ապագայի հանդեպ։

Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, կայունություն, առողջություն, սեր և հաջողություններ:

Основная тема:
Теги: