Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի թանկացման հարց չի քննարկում, արձագանքելով տարածվող տեղեկություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երևանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա», - նշել է նա, տեղեկացնում է Aysor.am։