Մնացականյան․ Արցախցիների անվտանգությունը Հայաստանի գլխավոր խնդիրն է

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ արտաքին երաշխավորը։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այս մասին ասաց Թբիլիսիում`«ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Հուլիսի 24–ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։

«Արցախում ապրող մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական գոյությունը սպառնալիքի տակ է։ Եվ դա դրսևորվել է ոչ մեկ անգամ», – ասաց Մնացականյանը։

Նա նշեց, որ դա հատկապես սուր է դրսևորվել ղարաբաղյան պատերազմի տարիներին, այնուհետև ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

Մնացականյանը վստահ է, որ արցախցիների անվտանգությունը Հայաստանի գլխավոր խնդիրն է։ Դրանից է կախված հայկական ինքնության պահպանումը։

Նա կրկին նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները կամ թեժացումը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջընթացին։

Արծրուն Հովհաննիսյանը պատմեց Արցախում տիրող իրավիճակի մասին

Նախարարի խոսքով` որևէ մեկը չպետք է կասկածի տակ դնի պաշտպանելու և պաշտպանվելու Հայաստանի պատրաստականությունը, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: