Էլիֆ Շաֆակը Բուքերյան մրցանակի հավակնորդ է

Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) կազկոմիտեն հրապարակել է գլխավոր մրցանակի հավակնորդների երկար ցուցակը։

Գրական մրցանակը շնորհվում է անգլալեզու ստեղծագործողներին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, երկար ցուցակում ընդգրկվել է Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իռլանդայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Նիգերիայից 13 հեղինակ։ Հավակնորդների թվում են Լյուսի Էլմանը (Ducks, Newburyport), Սալման Ռուշդին (Quichotte), Մարգարետ Էտվուդը (The Testaments), Ջանեթ Ուինթերսոնը (Frankissstein) և ուրիշները։

Ցուցակում ընդգրկված է նաև Էլիֆ Շաֆակի «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» աշխատանքը։

Թուրքական արմատներով բրիտանացի գրողը ստեղծագործում է թուրքերենով և անգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը»։ Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։

«Ցուցակում ընդգրկված գրքերի մեծ մասը գրված են իսկական հումորի զգացում ունեցող մարդկանց կողմից»,- երկար ցուցակը կազմելուց հետո ասել էմրցանակաբաշխության նախագահ Պիտեր Ֆլորենսը։

Բուքերյան մրցանակի հաղթողը կհայտարարվի Լոնդոնում հոկտեմբեր 14-ին, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: