Պապիկյան. Հանրակացարանում բնակվող 100 ընտանիք սեփականության վկայական կստանան

Հանրակացարաններում բնակվող 100 ընտանիք սեփական բնակարաններ կունենան։ Այդ մասին որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա` հուլիսի 25-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ առաջարկվում է դյուրացնել հանրակացարաններում բնակվող անձանց տրամադրված սենյակների սեփականաշնորհման կարգը։

«Արդյունքում նվիրատվության ծրագրում ընդգրկվել են 231 անձ ունեցող 100 ընտանիք, որոնց նվիրատվության կարգով կհանձնվեն իրենց փաստացի զբաղեցրած 106 սենյակները»,– ասաց Պապիկյանը։

Նվիրատվության պայմանագրերը քաղաքացիների հետ կսկեն կնքել որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Նախարարը խոստացավ` բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, տեղեկացնում է armeniasputnik.am։