Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն է բացվելու

Այս շաբաթ Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս շաբաթ շատ ուրախալի իրադարձություն տեղի կունենա. Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի»,- ասաց ՀՀ արտգործնախարարն իր ուրուգվայացի գործընկեր Ռուդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Մնացականյանի խոսքով` ուրուգվայցի նախարարը Հայաստանի մայրաքաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել էր անցած տարի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։

«Այս մտադրության իրականացումը երկար սպասեցնել չտվեց, և Հայաստանում այս շաբաթ կսկսի գործել բարեկամական Ուրուգվայի դիվանագիտական կետը», – ասաց Մնացականյանը։

Նովոայի խոսքով` դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս մեկ վկայություն կդառնա կատարյալ երկկողմ հարաբերությունների և ևս մեկ քայլ՝ բարեկամական կապերի հաստատման ճանապարհին, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: