Ինչքա՞ն է ծախսել ԱԺ-ն գորգ լվանալու միջոցառման համար

Araratnews.am-ը գրում է.

«Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային Ժողով՝ տեղեկանալու, թե 5 մլն դրամ գումարը Վարդավառի տոնին ինչպե՞ս է ծախսվել: Մենք նաև խնդրել էինք ԱԺ աշխատակազմին պարզաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է ԱԺ-ը ֆինանսավորել այս տարի Վարդավառի անցկացումը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի ստորագրությամբ երեկ ուշ երեկոյան  գրավոր պատասխան են ուղարկել, որտեղ մանրամասնել են, թե ինչպես է ծախսվել 5 մլն դրամը: 200.000 դրամ դիջեյի, 300.000 դրամ երաժշտական խմբի համերգի, 300.000 դրամ սցենարի մշակման… և այսպես շարունակ: Կից ներկայացնում ենք մյուս ծախսերը:

Ի դեպ, ԱԺ-ն չի պատասխանել մեր այն հարցին, թե ինչ հիմնավորվամբ է այդքան գումար դուրս գրել Վարդավառին»։

Նշենք, որ ընդհանուր առմամբ տոնի համար պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 5 մլն դրամ։

Основная тема:
Теги: