«Սանիթեք» ընկերության հայտարարությունը

Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը։ Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել։

««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:

Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»,–նշված է հայտարարության մեջ:

Основная тема:
Теги: