«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում (Հայաստան) ավիատոմսերի վաճառքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը. Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է նա:

«Պոբեդան» ձմեռային սեզոնից Հայաստան չվերթների ավիատոմսերի վաճառքը դադարեցրել էր օգոստոսի 6-ին: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ որոշումը կապված է այն բանի հետ, որ «վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառում է թերլիցքավորում»: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: