Արսեն Թորոսյան. Մենք սպասում ենք Հայաստանում ծնելիության անկման դադարեցմանը

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։ Այս մասին իր Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- գրել է նա։

Նախարարի ներկայացրած վիճակագրության համաձայն` 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո»,– նշել է Թորոսյանը։

Ի դեպ, նախարարը գրառմանը կից հրապարակել է որդու` Գևորգի` վեց տարի առաջ արված լուսանկարը։

Թորոսյանը որդուն լուսանկարել է ծնվելուց շուրջ մեկ ժամ անց։

Հիշեցնենք` օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ ծրագրային խնդիրների հայտարարել էր, որ մինչև 2050թ.–ը ՀՀ բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: