ՀՐԱՄԱՆ ՍՈՐՈՍԻ ԳԾՈՎ

Մինչ Նիկոլ Փաշինյանին համոզում էին վավերացման չներկայացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ չնյարդայնացնելու համար քաղաքականացված հանրությանը, Սորոսի փողերով գոյատևող հասարակական կազմակերպություններով բանավոր հրաման անցավ. չնահանջե՛լ ոչ մի քայլ։ Հրամանից հետո սկսվեց բոլոր նրանց համընդհանուր զորահավաքը, ովքեր պատրաստ են հրապարակավ քարոզել փաստաթղթի վավերացման օգտին։

Հակասորոսական հասարակայնությունն այդ զորահավաքին պատասխանեց մոտոցիկլետիստների ակցիայով, որն այս հանգստյան օրերին մեկնարկեց Երևանում։ Բայքերները անցան Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներով (Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Աբովյան և այլն), ամենուրեք տարածելով թռուցիկներ և քարոզելով ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։

Ինչպես արդեն հաղորդվել է, «Իմ քայլը» խմբակցությունում պառակտում է առաջացել, պատգամավորներից շատերը հայտարարել են, որ չեն քվեարկի կոնվենցիայի վավերացման օգտին։ Ուշագրավ է, որ սորոսական թևի բնավ ոչ բոլոր ներկայացուցիչներն են խմբակցության փակ նիստում արտահայտվել հօգուտ վավերացման։ Ավելի ուշ պարզվեց, որ Սորոսի հիմնադրամներից սնվող ոչ բոլոր հասարակական կազմակերպություններն են ակտիվորեն քարոզում սկանդալային փաստաթղթի վավերացման օգտին։ Դա առաջացրեց «Բաց հասարակության» հիմնադրամների ղեկավարների դժգոհությունը։ «Չնահանջե՛լ ոչ մի քայլ» հրամանն ուներ նախազգուշական նշանակություն։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գրանտակեր կազմակերպությունների անվստահելի պահվածքի մասին «Բաց հասարակության» հիմնադրամների երևանյան ներկայացուցչությանը հաղորդել է արդարադատության նախարար և կոնվենցիայի վավերացման ջերմ կողմնակից Ռուստամ Բադասյանը, ինչին էլ հաջորդել է համընդհանուր հրահանգը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Դանիել Իոաննիսյանի նախագահած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը լրացուցիչ դրամական հատկացումներ կստանա այն բանի համար, որ դրա ղեկավարը բացահայտ և վճռականորեն հանդես է գալիս հօգուտ կոնվենցիայի վավերացման։ Խոսում են նաև այն մասին, որ համապատասխան խրախուսանք կստանան գիտության, կրթության և այլնի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ինչպես նաև ինքը՝ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որը, հիշեցնեմ, բարձր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իր մոտ ընդունեց տրանսգենդերին և երկար զրույց ունեցավ նրա հետ։ Դրամական խրախուսանքներ են խոստացված սորոսական պատգամավորներին, որոնք կքվեարկեն կոնվենցիայի վավերացման օգտին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, որոնք չեն վախենա քարոզչություն վարել հօգուտ փաստաթղթի։

Ակնհայտ է, որ վարչապետին խորհուրդ են տալիս ընթացք չտալ կոնվենցիային, զանգվածային զայրույթ չսադրելու համար։ Փաշինյանն ինքն էլ ուրախ կլիներ մոռանալ փաստաթղթի վավերացման մասին, բայց ակներև է, որ նրա վրա ճնշում է գործադրվում։ Ըստ երևույթին, արևմտյան որոշ շրջանակներին պարզապես անհրաժեշտ է, որ կոնվենցիան քաղաքացիության իրավունքներ ստանա։ Հիշեցնեմ, որ կառավարության կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան, որը կարող է մատնանշել դրա անհամապատասխանությունը Սահմանադրությանը։

Եթե ՍԴ-ն այնուամենայնիվ հավանություն տա փաստաթղթի վավերացմանը, ապա կոնվենցիան կուղարկվի Նաիրա Զոհրաբյանի կողմից ղեկավարվող մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողով։ Հիշեցնեմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոնվենցիայի վավերացման հակառակորդն է, և այդ դիրքորոշումն արդեն բացահայտ շահաբաժիններ է բերում նրան, մինչդեռ Նիկոլը կարող է անողորմ քննադատության թիրախ դառնալ ազգային արժեքների և հայ ընտանիքի ինստիտուտի դեմ ոտնձգության համար։ Հենց այդ պատճառով էլ վարչապետին համառորեն խորհուրդ են տալիս հրաժարվել կոնվենցիայի վավերացումից, հետաձգելով դա անորոշ ժամկետով…

Основная тема:
Теги: