Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման

Երևանի կենտրոնում ակցիա-ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

«Ո՛չ ասեք Ստամբուլյան կոնվենցիային: Չի վավերացվելու: Մեզ մոտ տղամարդը՝ տղամարդ է, կինը՝ կին: Մենք չենք փոխելու մեր արժեքները: Հայաստանում երբեք մարդը չի որոշելու, թե ինքը ինչ սեռ ունի: Աստված է որոշել, թե մենք ինչ սեռ ունենք: Մեզ չպետք է սովորեցնել, թե ինչպես պետք է դաստիարակենք մեր երեխաներին», - հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Բաբկեն Հարությունյանը:

Տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին:

Основная тема:
Теги: