Հայկական զորախումբը մասնակցում է «Մարտական ընկերակցություն 2019»-ին

Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն հաջողություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը, հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները:

Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով:

Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: