Արմեն Գևորգյանը դիմել է դատարան

Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ու փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ։

Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, Արմեն Գևորգյանի հայցը վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու մասին է։

Գործը երեկ՝ սեպտեմբերի 2-ին մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Համլետի Ստեփանյանին։

Pastinfo-ն գրում է, որ հայցադիմումի պատճառ է դարձել օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանի հնչեցրած մտքերը առ այն, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։

Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, խոսելով այդ տարիներին քաղաքացիների զանգվածային ունեզրկումներին, կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին, հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։

Основная тема:
Теги: