Սուսաննա Սաֆարյան. 7 ամսվա ընթացքում տուրիզմի աճը կազմել է 12,1 տոկոս

Տուրիզմի աճը յոթ ամսում, անցյալ տարվա համեմատ, կազմել է 12,1 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այցելությունների ընդհանուր աճը կազմել է 12,3 տոկոս։

Նրա խոսքով՝ առաջին յոթ ամիսներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 676 հազար մարդ, իսկ զբոսաշրջիկների թիվն այդ ընթացքում կազմել է 770 հազար մարդ։ «Այցելությունների թիվը մեկ տարում կազմել է 3,7 մլն, իսկ զբոսաշրջիկնեի թիվը՝ ավելի քան 1,6 մլն մարդ։ Զբոսաշրջիկների հիմնական շուկաները Հայաստանի համար ավանդաբար մնում են այն երկրները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ։ Զբոսաշրջիկների ամենամեծ շուկան Գերմանիան է։ Շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան նաև Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ չունի վիճակագրություն այն մասին, թե ինչ նպատակով է երկիր այցելում այս կամ այն զբոսաշրջիկը։

Նշենք, որ արդեն երկար տարիներ իշխանությունները զբոսաշրջիկ են ներկայացնում նաև Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ապրում են երկրի սահմաններից դուրս և ամռանը գալիս են հանրապետություն, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: