Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կառավարությանը կոչ է անում պահպանել հայ-ռուսական ամուր հարաբերությունները, որոնք կենսականորեն կարևոր են հանրապետության անվտանգության համար, և չենթարկվել ԱՄՆ ու Արևմուտքի գայթակղություններին, որոնք երբեք ոչ մի երկրի խաղաղություն ու բարգավաճում չեն բերել: Այս մասին նշված է NEWS.am-ին ուղարկած Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Կոմունիստական կուսակցությունը հանդիսանալով պետական շինարարության կողմնակից, որի անբաժանելի և ահռելի մասն են կազմում հայ-ռուսական հարաբերությունները, խորապես անհանգստացած է վերջին շրջանում կատարվող իրադարձություններով։

Իր հակահայկական գործունեությամբ հայտնի Շիշկինին քաղաքական ապաստան տալը, անդառնալի սորոսական Դանիել Իոաննիսյանի լկտի գրառումներն ու նրան պետական միջոցներով Արցախ ուղարկելը ամենաուղղակի հարված են հասցնում մեր երկու պետությունների դարավոր բարեկամությանը։ Դե իսկ արդեն ֆրանսիական պարբերականին տված վարչապետի հարցազրույցը, որտեղ նա փորձ էր անում, անսալով Բոլթոնի խորհրդին, ազատվել «պատմական կաղապարներից», ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող ռումբ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում։

Նման քայլերը քարուքանդ են անում պետության պաշտպանիչ վահանը, ինչը հղի կործանարար հետևանքներով»։

Основная тема:
Теги: