Մասիս Մայիլյան․ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ

Ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, որովհետև տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են, որ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտություն է, որը կբարձրացնի այդ հանդիպումների, կամ այդ գործընթացի արդյունավետությունը: Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր Կառավարությունը որդեգրել է այդ քաղաքականությունը և մենք միասին առաջ ենք գնում այդ առումով: Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, հանդիպումները շարունակվում են, բայց նաև արտգործանխարարը և վարչապետ Փաշինյանը ամեն կերպ առաջ են մղում այդ հարցը, և այն իր լուծումը ստանալու է»,- ասաց Մայիլյանը, տեղեկացնում է NEWS.am։

Անդրադառնալով այսօր Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին՝ ԱՀ արտգործնախարարն ասաց, որ իր ցանկությունն է տեսնել հարմարավետ և մաքուր Ստեփանակերտ, որի համար էլ ինքը քվեարկել է:

Основная тема:
Теги: