Արցախի անվտանգության ապահովման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»։

Основная тема:
Теги: