Բողոքի ակցիա կառավարության մոտ

Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:

Զոհված զինծառայողների մայրերին չի հաջողվել մուտք գործել կառավարության շենք` վարչապետի հետ հանդիպման համար, քանի որ ոստիկանության աշխատակիցները փակել էին ճանապարհը: Նրանք փորձել են արգելափակել կառավարության շենքի մուտքը:

Ինչպես նշեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որդեկորուստ մայրերին պետք է բարձր փոխհատուցում վճարվի:

«Փողոցային ծեծկռտուքի տուժածներին հատկացնում են 30 մլն դրամ, բարի եղեք ռազմի դաշտում իրենց պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների յուրաքանչուրին նույնպես վճարել 30 մլն դրամ», - հայտարարեց Խաչատրյանը:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ին որոշում է կայացրել 720 մլն դրամ տրամադրել 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Այդ դեպքերի հետևանքով զոհվածների իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջության համար ծանր վնաս ստացածները` 15 մլն դրամ: Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա ոչ թե փախհատուցում է, այլ աջակցություն 2008 թ.-ի մարտի 1-2-ի տուժածներին:

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց, տեղեկացնում է newsarmenia.am։

Основная тема:
Теги: