«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-ից 32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների:

Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ՝ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներն:

Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցի ընթացքում նրանք նաև խորհուրդներ են ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը: Պետք է հիշել, որ հաջողության հասնելու ուղին հեշտ չէ, սակայն հստակ նպատակներ, դրանց հասնելու համար քայլեր, համբերատարություն, պատասխանատվություն ու առողջ թիմ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդ կամավորները կիսել են իրենց տպավորությունները և պատմել Հայաստան այցելելու իրենց պատճառների մասին: Ոմանք ցանկացել են պարզապես ծանոթանալ հայկական մշակույթին, մյուսները սովորել հայերեն և ձեռք բերել փորձ իրենց հետաքրքրությունների ոլորտում, որոշներն էլ՝ մնալ և ապրել Հայաստանում և իրականացնել տարբեր ծրագրեր ու նախագծեր Հայաստանի համայնքներում:

Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել ընկերության գլխամասային գրասենյակով շրջայցով:

«Դեպի Հայք» հիմնադրամի իրականացվող ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ այցելել են երիտասարդների ավելի քան 25 խմբեր: Հիմնադրամը Հայաստանում գործում է 2004թ.-ից ի վեր և արդեն ունեցել է 1900 մասնակից 50 տարբեր երկրներից: