Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանի ավագանու նիստի սկզբում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրան կփոխարինի «Իմ քայլից» Լուսինե Մխոյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը «Իմ քայլը» դաշինքից դարձել է պատգամավոր՝ փոխարինելով Էդգար Առաքելյանին, ով մանդատը վայր էր դրել, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: