Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ԵՐԿԱԹԻ ՋԱՐԴՈՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ` առանց մուծելու պետության հասանելիքը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի իններորդ մասում, որը վերնագրել է «Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով»:

 

 

Փող աշխատելու պրոցեսը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսեցին 2018 թվականի հուլիսին, երբ հիմնեցին ՔԱՊ ընկերությունը` «Քայլ արա պրոյեկտ»: Այս պրոյեկտը, որը ստեղծվել է ինվեստիցիաներ և աշխատատեղեր ստեղծելու համար, սակայն այն բյուջեն էր թալանում` ավելի կոնկրետ երկաթի ջարդոն արտահանելով, առանց մուծելու պետության հասանելիքը` 1 տոննայի համար 80 հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դու ապացուցում ես, որ այդ ջարդոնը քո իսկ արտադրության մետաղական թափոնից է բաղկացած:

Մինչև 2018 թվականը մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ փոքր էին, իսկ 2018-2019 թվականներին ՀՀ-ից արտահանվում է 50 հազար տոննա մետաղական ջարդոն: Այդ 50000 տոննայից միակ պայմանագիրը 7 հազար տոննայի համար է, որը նրանք արտահանել են ՌԴ և մաքսայինին «համոզել», որ դա հայկական ծագում ունեցող ջարդոն է, նրանք գնել են դա Կոտայքի մարզից, որտեղ իբր թե կա արտադրություն, և դրա համար ՀՀ առևտրի պալատը տվել է համապատասխան թղթեր»,- ասաց նա` նշելով, որ սրա արդյունքում 4 միլիարդ դրամ է Փաշինյանների ընտանիքը աշխատել:

Մինասյանը նշեց, որ ինքը մեկ շաբաթ ժամանակ է տալիս, որպեսզի մեղավորները խոստովանեն, քանի որ բոլոր փաստաթղթերը կան: Նշենք, որ տեսանյութի ընթացքում նաև հրապարակվում էին որոշ փաստաթղթեր:

Մինասյանի խոսքով՝ մարդիկ կարիք ունեն ոչ թե «լաչառության, այլ հացերի լուծման» և կարիք ունեն հարց լուծող ղեկավարի: Անդրադառնալով աղմկահարույց նշանակումներին ուժային կառույցներում, Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է մեկ օրում փոխել ՀՀ կարևորագույն պաշտոնյաներին առանց նույնիսկ փորձ կատարելու բացատրել, թե ինչու է փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել «ոմն երիտասարդի»:

«Անհասկանալի է, թե ինչու նա այդքան թքած ունի ժողովրդի կարծիքի վրա: Անհասկանալի է, թե ինչու է նա պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել որդու հարսանիքը, այնուհետև մեկ օրում ազատել աշխատանքից: Իսկ պատասխանը շատ պարզ է , որովհետև գլխավոր շտաբի պետը պահանջեց հնարավորություն պատասխանել ինձ: Որովհետև ՀՀ-ն ներգրավված է խայտառակ միջազգային զենքի առևտրի սկանդալի մեջ, որը գնալով պրոբլեմներ է հավաքում իր շուրջ:

Փաշինյանը չկարողացավ բացատրել, թե ինչու է փոխում ՊԵԿ նախագահին` վտանգելով պետբյուջեն, որովհետև եթե աշխատավարձերը և թոշակները չկարողանա վճարել, իսկ այդ օրը շատ մոտ է, ցավոք, մենք պետք է հիշենք Դավիթ Անանյանին, որովհետև նա խնդրում էր, ասում էր. «Խնդրում եմ, գոնե թույլ տուր ձևական քրեական գործ հարուցեմ մաքսանենգ ծխախոտի թեմաների շուրջ, որովհետև պրոբլեմ կա»:

և դրեց մի մարդու, որը հերքում է, ասում է՝ չի եղել, և քանի որ ՌԴ-ում չեն հարուցել քրգործ, մենք չենք հարուցի»,- ասաց նա:

Նրա խոսքով` չի կարելի նաև ոստիկանապետ փոխել ամբիցիաներից ելնելով:

Մինասյանի խոսքով` Փաշինյանը այնպես է խճճել Ամուլսարի պատմությունը, որ բոլորը «երջանիկ չեն»:

«Խայտառակ վիճակում է ինվեստորը, առօրյա կրում է ֆինանսական կորուստներ, ինչ ասել են, արել է, բայց ինքը խայտառակ վիճակում է: Խայտառակ վիճակում են ջերմուկցիները, առանց աշխատանք նստած են: Խայտառակ վիճակում են նրանք, ովքեր, որ չէին ուզում` հանքն աշխատի: Եղբայր, դու կո?ղմ ես, որ հանքն աշխատի, թե? դեմ ես, խճճեց, խճճեց ու էդ ընթացքում ծախսվեց 400 հազար դոլար, իսկ Հայաստանի վրա կախված է 1.5 միլիարդանոց դատական հայց և ՀՀ-ն ունի խայտառակ պամություն միջազգային ինվեստիցիաների հետ կապված, և բոլորին Փաշինյանը մատերի վրա ֆռռացնում է և խաբում: Փաշինյանը եկել է իշխանության իր ներսի մաղձը հանելու և փող աշխատելու համար»,- ասաց նա:

News.am