«Հրապարակ». ԱԺ-ՈՒՄ ԹԵԺ ԱՄԱՌ Է ՍՊԱՍՎՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում։ Ազգային ժողովն այսօր կգումարի արտահերթ նստաշրջան՝ բավականին մեծ օրակարգով։ Ընդգրկված է 12 հարց, ընդ որում՝ մի քանիսն առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն։

Օրակարգում են նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, 2019-ի բյուջեի կատարողականը, ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ հաղորդումը։

Որոշ տեղեկություններով, սա վերջին արտահերթը չի լինելու, պատգամավորներն ամառային արձակուրդներն անցկացնելու են խորհրդարանում. դեռ կիսատ մնացած նախագծեր կան, և չի բացառվում, որ եկող շաբաթ նույնիսկ ՍԴ նոր դատավորներին ընտրեն, եթե, իհարկե, գտնեն հարմար թեկնածուներ։ Այժմ թեկնածուների փնտրտուք է գնում»:

Aysor.am