«Հրապարակ». ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։

Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Քոչարյանը նաև քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը։

Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները և համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաև կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ռ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ»:

Verelq.am