Գոռ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆՁՆԻ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրագետ, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը գրում է.

«Եթե Ազգային ժողովն ընդունված փոփոխությունները չուղարկի Հանրապետության Նախագահին ստորագրելու, ապա Նախագահը կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի՝ ՀՀ Սահմ 168-րդ հոդ 4-րդ կետի և 169-րդ հոդ 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթ)՝ պնդելով, որ Ազգային ժողովն իր այդ որոշմամբ խախտում է Նախագահի իրավունքները։

Սահմանադրական դատարանը կորոշի՝ իսկապե՞ս Հանրապետության Նախագահի իրավունքները խախտվե՞լ են, թե՞ ոչ։

Հենց այսպիսի խայտառակ, ճչացող հակասահմանադրական իրավիճակներում է, որ Հանրապետության Նախագահը պետք է ստանձնի լուրջ դերակատարություն ու Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր եղանակներով իրականացնի Սահմանադրության պահպանմանը հետևելու իր առաքելությունը (ՀՀ Սահմ 123-րդ հոդ 2-րդ մաս)։ Որովհետև եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ ։

ՀԳ Իրավական պետությունում ցանկացած վեճ պիտի լուծվի դատարանում։ Դիմեք դատարան ու թույլ տվեք, որ դատարանը լուծի բոլոր վեճերը։ Դրանով կնպաստեք նաև իրավունքի զարգացմանը»։

Panorama.am