Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հայտնի հայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։

Սահակ եպիսկոպոս Մաշալյանն իր խոսքում նշել է, որ Պարոնյանը հայ գրականության զարթոնքի շրջանի գրողներից է, նրա գլխավոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել։

«Լավը գնահատել է, իսկ տեսած թերությունները երգիծանքի միջոցով քննադատել է։ Ընդհանարապես, նրա շրջանի մարդիկ այնքան էլ չեն հանդուրժել նման ոճը, բայց իր հաջորդները մեծ հիացմունքով են ընթերցել նրա գործերը։ Մենք մեր արժեքները միշտ մեր աչքերի առաջ պետք է ունենանք, որպեսզի չմոռանանք նրանց։ Պարոնյանի արձանը պետք է հիշեցնի իր ներկայությունն ու այցելուները այստեղ պետք է հիշեն Պարոնյանի երգիծանքը»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը, տեղեկացնում է Panorama.am։