Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ երկարատև ընդհատումից հետո հունիսի 23-ին դատական նիստը չէր կայացել, քանի որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ և նիստին չի կարող մասնակցել: Փաստաբանի բացակայությունը նկատի ունենալով՝ նիստը հետաձգվել էր:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ավելի վաղ նիստը հետաձգելու որոշում էր ընդունել այն պատճառով, որ նախկին նախագահը վիրահատվել է, իսկ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Մինչ դատավարությունն ընդհատված էր, Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու որոշում էր ընդունել, տեղեկացնում է News.am-ը։