ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԸ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Թուրքական դատարանը հետաձգել է որոշման կայացումը, թե արդյոք Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը կարող է մզկիթի վերածվել։

Պետական խորհուրդը`Թուրքիայի բարձրագույն վարչական մարմինը, այսօր կայացած 17 րոպե տևողությամբ նիստում հայտարարել է, որ վճիռ կկայացնի 15 օրվա ընթացքում։ Այս մասին գրում է BBC-ն։

1500-ամյա UNESCO-ի համաշխարհային ժառանգության տաճարը մզկիթի վերածելու դեմ են հանդես եկել ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը, Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմինը, Հունաստանը, Պոլսո հայոց պատրիարքն առաջարկել էր Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները, մի շարք երկրներ ու քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Panorama.am