Հայաստանցիների 70%-ը կողմ է Արցախը Հայաստանի մաս հայտարարելուն

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) արդեն 9-րդ անգամ իրականացրել է «Կովկասյան բարոմետր» անունը կրող հետազոտությունը։ Հարցումներն ացնկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ը։

Հարցման շրջանակում CRRC-Armenia-ի մասնագետները ուսումնասիրել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայաստացիների տրամադրությունները:

Այսպես, Հայաստանում հարցվածների միայն 30 տոկոսն է կարծում, որ առաջիկա հինգ տարում խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Հարցվածների 13 տոկոսը շատ հավանական է համարում առաջիկա հինգ տարում խնդրի բանակցային ճանապարհով կարգավորումը, 23 տոկոսի համար դա քիչ հավանական է, իսկ 21 տոկոսն ընդհանրապես նման հավանականություն չի տեսնում: Հարցվածների 13 տոկոսն էլ պատասխանել է՝ չգիտեմ, տեղեկացնում է Civilnet.am-ը: