Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել, զոհերի թիվը գերազանցել է 521 հազարը

Աշխարհում COVID-19 զոհերի թիվը գերազանցել է 521 298-ը, ավելի քան 10 միլիոն մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Մեկ օրում մահացել է 5 604 պացիենտ:

Համաձայն վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 10 842 615-ի: Մեկ օրում այդ թիվն ավելացել է 148 055-ով: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 5.72 միլիոն մարդ, տեղեկացնում է Aysor.am-ը։