526 նոր դեպք` մեկ օրում. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000–ի սահմանը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 526–ով և դարձել 30 346։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 641 մարդ, կատարվել է 129 166 թեստավորում, առողջացել են վարակվածներից 18 000–ը։ Գրանցվել է մահվան 535 (+14) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 170 (+6)։

Հուլիսի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29 820 էր: