Մշակույթ VS ճգնաժամ․ հայտնի երաժիշտները կմասնակցեն Երևանում կայանալիք յուրահատուկ «Music-20» փառատոնին

Երևանում կանցկացվի «Music-20» դասական երաժշտության միջազգային առցանց փառատոնը աշխարհահռչակ արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ:

Յուրահատուկ միջոցառումը կանցկացվի հուլիսի 10-28-ը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Մեզ մոտ կգան իսկապես փայլուն երաժիշտներ՝ 23-ից ավելի մենակատարներ, և դա մեր ամենամեծ նվաճումն է», - ասել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:

Փառատոնի նշանավոր մասնակիցների շարքում են Սերգեյ Դոգադինը (ջութակ), Ֆրանչեսկա Դեգոն (ջութակ), Անդրեյ Բարանովը (կիթառ), Գլորիա Քամփաները (դաշնամուր), Հայկ Կազազյանը (ջութակ) և այլք:

Սմբատյանը վստահեցրեց, որ ծրագիրը բավականին խիտ և հարուստ է լինելու:

Դիրիժորը բարձր գնահատեց համերգասրահի լավ ակուստիկ հնարավորությունները, ինչը թույլ է տալիս աշխատել բարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով հակակոռոնավիրուսային անվտանգության կանոնները (խոսքը սոցիալական տարածությունը պահպանելու մասին է):

Փառատոնի մասնակիցների ներկայացումները կհեռարձակվեն առցանց: Սմբատյանի խոսքով, ակնկալվում է շուրջ 100 հազար առցանց դիտում:

Նովոստի-Արմենիա