489 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 31 392-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 489–ով և դարձել 31 392։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 234 մարդ, կատարվել է 133 104 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 419–ը։ Գրանցվել է մահվան 559 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 180 (+3)։

Հուլիսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30 903 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։