Լոս Անջելես–Երևան աննախադեպ չվերթ է իրականացվել

Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook–յան էջում։

Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

«Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am։